«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Դասականի և ազգայինի համադրում՝ Խաչատրյանի փառատոնի շրջանակում. Ելույթ կունենա «Նաղաշ» համույթը

Դասականի և ազգայինի համադրում՝ Խաչատրյանի փառատոնի շրջանակում. Ելույթ կունենա «Նաղաշ» համույթը
27.11.2017 | 13:39

Դեկտեմբերի 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Նաղաշ» համույթը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կներկայացնեն «Կարոտի երգերի» նոր՝ նվագախմբային տարբերակի համաշխարհային պրեմիերան։


«Նաղաշ» համույթի «Կարոտի երգերը» համադրում են հայկական ժողովրդական երգի հոգևոր աշխարհը, նոր դասական երաժշտությունը, ժամանակակից պոստմինիմալիզմը և ռոքի ու ջազի էներգիան։ Երեք հիասքանչ կին վոկալիստներ և Հայաստանի մի խումբ լավագույն երաժիշտ-կատարողներ տարբեր նվագարաններով՝ դուդուկ, ուդ, դհոլ, դաշնամուր, Երիտասարդական նվագախմբի լարային բաժնի հետ համատեղ կներկայացնեն նոր երաժշտություն՝ հայ միջնադարյան բանաստեղծ Մկրտիչ Նաղաշի տեքստերի հիման վրա։ Երաժշտությունը՝ Ջոն Հոդյանի։ Դիրիժոր՝ Ջոն Հոդյան։ Նշենք, որ ամերիկահայ կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար Ջոն Հոդյանի երաժշտությունը հայկական արմատների և դասական կոմպոզիցիայի ու ազատ իմպրովիզացիայի համադրում է։ Հոդյանը ստեղծագործում է տարբեր ժանրերում՝ դասականից ավանգարդ, ավանդականից ռոքի, ջազի էլեմենտներ և երբեմն զուգակցում այս ամենը:


Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային փառատոնը կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։

Դիտվել է՝ 1691

Մեկնաբանություններ